Լոռու մարզում Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է սպանվել

Լոռու մարզում Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է սպանվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Վանաձորի մերձակա գյուղերից մեկում սպանություն է կատարվել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության լարտվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, սպանվածը Երևանի բնակիչ, 1963թ. ծնված Սամվել Շարբաթյանն է: Նրա խոսքով` դիակը հայտնաբերվել է բռնության հետքերով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Սամվել Շարբաթյանը Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---