19 նոյեմբերի 2012 - 12:17 AMT
Ֆուջեյրա օփեն. 6-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը հաղթանակներ են տարել

Ֆուջեյրայի օփեն մրցաշարի (ԱՄԷ) 6-րդ տուրում հայ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը հաղթանակներ են տարել:

Անդրիասյանը սև խաղաքարերով հաղթել է Ռաջպար Անկիտին (Հնդկաստան), իսկ Պետրոսյանը` Աշվին Ջայարամային (Հնդկաստան):

Հաղթանակից հետո հայ շախմատիստներն ունեն 3.5-ական միավոր և կիսում են 14-26-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սերգեյ Ֆյոդորչուկը (Ուկրաինա), ով ունի 4,5 միավոր:

7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները կխաղան միմյանց դեմ:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին: