16 մայիսի 2005 - 10:46 AMT
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Վարշավայում ընթացող Եվրոպայի խորհրդի երրորդ գագթնաժողովի կապակցությամբ, ԵԽ երեւանյան տեղեկատվական գրասենյակում մայիսի 16-ից 17-ը հայտարարում է բաց դռների օրեր հասարակության լայն շրջանակների, մասնավորապես լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ ուսանողների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԵԽ երեւանյան գրասենյակում: Այս նախաձեռնությունն այցելուներին հնարավորություն կընձեռի` ուղիղ օնլայն կապով հետեւել Գագաթնաժողովի աշխատանքներին, ստանալ ընդգրկուն տեղեկատվություն ինչպես գագաթնաժողովի նպատակների եւ սպասելիքների, այնպես էլ ԵԽ մասին, դիտել տեսանյութեր ԵԽ կայացման, կազմակերպության առաջին եւ երկրորդ գագաթաժողովների մասին, ինչպես նաեւ դիտել Գագաթնաժողովի վերաբերյալ հարցազրույցներ ԵԽ առաջնորդների հետ: