Գերմանիայում կկայանա ԼՂ մասին համաժողով, հիմնական հարցը` արդարության դերը հակամարտության կարգավորման մեջ

Գերմանիայում կկայանա ԼՂ մասին համաժողով, հիմնական հարցը` արդարության դերը հակամարտության կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Հեսսենի Խաղաղության և հակամարտությունների հետազոտության հիմնադրամը (Peace Research Institute Frankfurt, PRIF) Գերմանիայում կանցկացնի միջազգային համաժողով` «Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության հասնելու գործընթացը. արդարության դերը հակամարտության կարգավորման մեջ» թեմայով: Համաժողովը կկանայա նոյեմբերի 23-27-ը

Արնոլդսհայն Ավետարանական ակադեմիայում Ակադեմիական փոխանակման գերմանական ծառայության (DAAD) հովանավորությամբ:

Քառօրյա համաժողովին ներկա կլինեն ավելի քան 40 մասնակիցներ, որոնց շարքում` քաղաքականության և գիտության առաջատար ներկայացուցիչներ: Թեմատիկ գերակայություն կդառնա մինչև այժմ քաղաքական և գիտական բանավեճերում բավականաչափ չլուսաբանված հարցը ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ արդարության դերի մասին:

«Որքա՞ն արդարություն է պետք խաղաղության համար». այս հարցի դերը կարող է որոշիչ դառնալ, եթե հաշվի առնել խաղաղություն ձեռք բերելու համար երկար և անպտուղ բանակցությունները: Հակամարտող կողմերի չափազանց տարբեր դիրքորոշումների ետևում, հնարավոր է, առկա են արդարության անհամատեղելի հասկացություններ, ուստի Գերմանիայի ԱԳ նախարար Վեստերվելլեի վերջին պահանջը` վերջապես հասնել հակամարտության խաղաղ լուծման, շատ բարդ է թվում, PanARMENIAN.Net ին հաղորդել են հիմնադրամի գլխավոր քարտուղարությունում:

Համաժողովի նպատակն է պայմանների վերլուծությունը, որոնց դեպքում այդ հասկացությունները և արդարության պահանջները կարող են հասցվել երկու կողմերի գիտակցությանը: Այպիսով, կարող են փոխզիջման հասնել և ավանդ ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման մեջ: ԼՂ հակամարտության մասին գերմանացի մասնագետների ներածական զեկույցներից հետո ելույթ կունենան անվանի գիտնականներ Հայաստանից և Ադրբեջանից: Նրանք կառաջարկեն ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ հակամարտող կողմերի դիրքորոշումների նկատմամբ քննադատական հայացք: Դրանից հետո պլանավորված է բանավեճ երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչների միջև: Բացի դրանից, ռուս և գերմանացի մասնագետները կզեկուցեն իրավիճակի վրա ազդեցության տարածաշրջանային և միջազգային գործոնների մասին:

Համաժողովը հնարավորություն կտա Գերմանիայում հանդիպել հակամարտող կողմերի քաղաքական գործիչների և գիտնականներին և կարևոր պլատֆորմ կստեղծի միջազգային և ազգամիջյան երկխոսության համար: Միջոցառումը կանցկացվի ռուսերեն և գերմաներեն լեզուներով` սինխրոն թարգմանությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---