19 նոյեմբերի 2012 - 12:16 AMT
Քաղաքագետ. Ընտրություններից առաջ ձևավորվող ինտրիգը վերջին 20-տարիներին անընդհատ կրկնվում է

Հայաստանի ներքաղաքական դաշտի ոչ հստակ իրավիճակը և անորոշությունը գալիս է նրանից , որ դասական իմաստով քաղաքաական դաշտ ու քաղաքական կուսակցություններ չկան: Ըստ կառավարաման փորձագետ Հարություն Մեսրոբյանի՝ նախագահական ընտրություններից առաջ միշտ սկսվում է առևտուր և բոլորը դիմում են ինտրիգների, որպեսզի բարձրացնեն իրենց գինը.«Քանի դեռ ուժը չի կողմնորոշվել, այն ավելի մեծ նշանակություն և ավելի բարձր գին ունի»,-այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հարություն Մեսրոբյանը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ է այն կարծիքին, որ քաղաքական համակարգը կայացած չէ և պետք է լուրջ փոփոխություններ անել: Քաղաքագետը հիշեցրեց, որ նախագահական ընտրություններից առաջ ձևավորվող ինտրիգը վերջին 20-տարիներին անընդհատ կրկնվում է, և այս ընտրությունների նախըտրական վիճակն էլ, ըստ էության, նախորդներից չի տարբերվում.«Այսօրվա ինտրիգը ԲՀԿ-ի մեջ է և նրանց որոշումից է կախված քաղաքական դասավորությունը»,-ասաց Երվանդ Բոզոյանը:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Բոզոյանի այս տեսակետը չի կիսում: Նրա կարծիքով այս կամ այն ուժի որոշումը որևէ նշանակություն չի ունենա: