19 նոյեմբերի 2012 - 14:39 AMT
Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կրկին կհավաքվեն նոյեմբերի վերջին

Նոյեմբերի վերջին Թուրքիայում նախատեսվում է Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի, Ալի Աքբար Սալեհիի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախորդ հանդիպմանը ընդունվել էր հռչակագիր Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանների հակամարտությունների կարգավորման և այդ ուղղությամբ համատեղ ջանքերի վերաբերյալ, գրում է «Թրենդ» գործակալությունը: