Մինսկի խումբը կմեկնի Ղարաբաղ, եթե եղանակը թույլ տա

Մինսկի խումբը կմեկնի Ղարաբաղ, եթե եղանակը թույլ տա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) նոյեմբերի 23-ին կժամանեն Հայաստան: Ենթադրվում է, որ Երևանում նրանք կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Չի բացառվում, որ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում միջնորդները կմեկնեն նաև Ղարաբաղ:

Մինչդեռ, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նոյեմբերի 26-ին միջնորդները կայցելեն Բաքու, որտեղ կհանդիպեն ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են տարածաշրջան այցի շրջանակներում նոր գաղափարներ առաջարկել ղարաբաղյան խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Այցը տեղի կունենա Դուբլինում դեկտեմբերի 6-7 կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին ընդառաջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---