Իսրայելի ավիացիան ոչնչացրել է Գազայի հատվածի կենտրոնական մարզադաշտը

Իսրայելի ավիացիան ոչնչացրել է Գազայի հատվածի կենտրոնական մարզադաշտը

PanARMENIAN.Net - Ւսրայելական ավիացիան երկուշաբթի օրը ոչնչացրել է Գազայի հատվածի «Պաղեստին» կենտրոնական մարզադաշտը, որը կառուցվել էր միջազգային մրցումներ անցկացնելու համար և համարվում էր Պաղեստինի առաջին առաջնորդ Յասեր Արաֆաթի ժառանգության օբյեկտ:

Պահակներն ասում են, որ մարզադաշտը ռմբակոծել են մի քանի անգամ, վերջին հարձակումը կատարվել է երկուշաբթի առավոտյան: Իսրայելական զինվորականները, որոնք վերջին օրերին զգալիորեն ընդլայնել են Գազայի հատվածում թիրախների թիվը, ասում են, որ մարզադաշտը հարձակման է ենթարկվել այն պատճառով, որ գրոհայինների կողմից օգտագործվել է հրթիռներ արձակելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---