19 նոյեմբերի 2012 - 16:45 AMT
Քաթարի իշխանությունները հանդես են գալիս Գազայի հատվածի ապաշրջափակման օգտին

Քաթարի էմիր Համադ բեն Հալիֆ Ալ Թանին գտնում է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում կատարված փոփոխությունները պետք է ազդեն Գազայի շուտափույթ ապաշրջափակման վրա:

«Արաբական գարունից» հետո իրողությունները Մերձավոր Արևելքում ամբողջապես փոխվել են, փոխվել է նաև համաարաբական դիրքորոշումը Գազայի հատվածում: Այժմ արաբներն առավել համախմբված են հանդես գալիս Պաղեստինի անկլավի օգտին և դեմ են նրա մեկուսացմանը: Ժամանակն է վերացնել հատվածի իսրայելյան շրջափակումը»,-հայտարարել է Քաթարի էմիրը «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում:

Նա դատապարտել է Իսրայելի հերթական ռազմական գործողությունը և կոչ է արել արաբական երկրներին ընդհանուր կոշտ դիրքորոշում որդեգրել Իսրայելի գործողությունների հանդեպ:

Նոյեմբերի 17-ին Քաթարը հայտարարեց, որ 10 մլրդ դոլար կհատկացնի Եգիպտոսի հիվանդանոցներում վիրավոր պաղեստինցիների բուժման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: