Երևանում բռնցքամարտի ԱԱ ադրբեջանցի մասնակիցների թիվը մեկով ավելի կլինի

Երևանում բռնցքամարտի ԱԱ ադրբեջանցի մասնակիցների թիվը մեկով ավելի կլինի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականի մասնակիցների թիվը Երևանում կայանալիք երիտասարդական աշխարհի առաջնությանը ավելացել է:

Ինչպես հայտնում է sport.1news.az, Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիկ Շամիլ Ալիմզանովը հայտարարել է, որ Երևանում վեցի փոխարեն հանդես կգա 7 մարզիկ:

Ցուցակում ավելացել է Ռահիլ Մամեդլին մինչև 91կգ քաշային կարգում:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Տուրալ Ահմեդովը (52կգ ք/կ), Նասրեդդին Մամեդովը (56կգ ք/կ), Փարվիզ Բաղիրովը (64կգ ք/կ), Սաղի Սալեհին (69կգ ք/կ), Օրհան Մաիլլին (75կգ ք/կ) և Ռաուֆ Ռագիմովը (81կգ ք/կ):

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը: Առաջնությանը կմասնացեն 500 բռնցքամարտիկներ 70 երկրներից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---