Ուկրաինացի ազգայնականները դեմ են Եվրասիական միությանը

Ուկրաինացի ազգայնականները դեմ են Եվրասիական միությանը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ազգայնական «Ազատություն» կուսակցությունը դեմ է Լուգանսկի դպրոցներում Եվրասիական միության խորհրդանիշների մրցույթի անցկացմանը, հայտնում է «Նովի ռեգիոնը»:

Ազգայնականները բողոք են ներկայացրել Ուկրաինայի ԱԾ: «Ասյպես կոչված Եվրասիական միության՝ մոսկովյան նոր կայսրության, քարոզն ուղղված է ուկրաինական տերության ոչնչացմանը և անթույլատրելի է»,-հայտարարում են նրանք:

Բողոքի հեղինակները պահանջում են, որ մրցույթը դադարեցվի, իսկ այն թույ տված պաշտոնյաները պատասխանատվության կանչվեն:

Անվտանգության ծառայության արձագանքը դեռևս հայտնի չէ:

Մրցույթը կազմակերպել է տեղաբնակ քաղաքական գործիչ Վլադիսլավ Կրիվոբոկովը: Հաղթողներին խոստացվել են մրցանակներ՝ այֆոններ և նոութբուքեր:

Նշենք, որ մրցույթին նվիրված թռուցիկում Եվրասիական միությունը նկարագրված է որպես «Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Բալթիայի երկրների, Վրաստանի ու Հայաստանի եղբայրական ժողովրդների միություն»: Թե ինչի հիման վրա են վերոնշյալ երկրները հիշատակվում որպես ապագա միավորման անդամներ չի նշվում, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---