1990-ականներին կազմավորված հայկական ռոքնռոլ խումբը երկար լռությունից հետո վերադառնում է բեմ

1990-ականներին կազմավորված հայկական ռոքնռոլ խումբը երկար լռությունից հետո վերադառնում է բեմ

PanARMENIAN.Net - 1990-ական թվականներին կազմավորված հայկական ռոքնռոլ խումբը՝ դերասան Ռուբեն Փաշինյանի ղեկավարությամբ, վերամիավորվել է: Այն կրում է ROCK@ROLL Band անունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ռուբենը, ով նաև խմբի մենակատարն է, առաջին համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին:

«Երիտասարդությունը մեզ զարմանալիորեն ջերմ է ընդունել: Ավելի մեծ տարիքի մարդիկ, ում երիտասարդության շրջանի երաժշտությունն է ռոքնռոլը, հանգիստ նստած են, իսկ երիտասարդները վեր են կենում և պարում են»,-ասաց նա:

Խմբի առաջիկա համերգը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Stop Club-ում: Դեկտեմբերին խումբը հյուրախաղեր կունենա ՀՀ մարզերում:

Խմբի անդամներն են նաև կիթառահար Լևոն Խաչատրյանը, ստեղնշարային գործիքները նվագում է Կարեն Գրիգորյանը, բաս կիթառահարը Սերգեյ Միսակյանն է, հարվածային գործիքները նվագում է Նարեկ Թովմասյանը:

Խմբի երգացանկում ներառված են Չակ Բերրիի, Էլվիս Փրեսլիի, Ջերի Լի Լյուիսի հանրահայտ երգերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---