Հայաստանն ու Ուկրաինան մտադիր են սերտացնել առևտրատնտեսական կապերը

Հայաստանն ու Ուկրաինան մտադիր են սերտացնել առևտրատնտեսական կապերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության նախագահ, հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ուկրաինական կողմի համանախագահ Դմիտրի Կոլեսնիկովին: Նա Հայաստան է ժամանել` մասնակցելու տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք մեր երկրների միջև համագործակցության զարգացումը: Վստահ ենք, որ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը թույլ կտա բացահայտել չիրագործված մեծ ներուժը և տնտեսական համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և անհրաժեշտ է տնտեսական հարաբերությունները ևս հասցնել այդ մակարդակին»:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարները: Դմիտրի Կոլեսնիկովը մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի նիստում քննարկված հարցերի վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ արծարծվել են համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, շինարարության, գյուղատնտեսության և մեքենաշինության ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Նշվել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի շրջանակում կազմակերպել գործարար համաժողով:

Տիգրան Սարգսյանը համագործակցության հեռանկարային ոլորտների թվում առանձնացրել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության բնավագառները: Վարչապետը կարևորել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության ու ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջև համագործակցությունը և փորձի փոխանակումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---