ՀԱՄԱՍ-ն ու ՖԱԹՀ-ը միավորվում են պաղեստինա-իսրայելյան հակամարտության ֆոնին

ՀԱՄԱՍ-ն ու ՖԱԹՀ-ը միավորվում են պաղեստինա-իսրայելյան հակամարտության ֆոնին

PanARMENIAN.Net - Պաղեսիտնի ազգային վարչակազմի երկու առաջատար քաղաքական կուսակցությունները` ՀԱՄԱՍ-ը և ՖԱՏԽ-ն միավորվում են Գազայի հատվածում առկա հակամարտության ֆոնին:

«Մենք վերջ ենք տալիս մեր պառակտմանը»,- ՖԱԹՀ ներկայացուցիչ Ջիբրիլ Ռաջուբի խոսքը մեջբերում է France Presse-ը:

Ինչպես հաղորդվում է, երկուշաբթի օրը Իսրայելի բանակը Գազայի հատվածում 80 նպատակակետ է ոչնչացրել: Համաձայն իսրայելցի զինվորականների տվյալների, Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողության մեկնարկից ի վեր 1350 հարված է հասցվել:

Պաղեստինցի բժիշկների տվյալներով ավիահարվածների զոհ է դարձել արդեն 95 մարդ:

Երկուշաբթի օրը Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ շարժմանը 36-ժամյա վերջնագիր են ներկայացրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---