Նոր մանրապատումների ծրագիր` Մնջախաղի թատրոնում

Նոր մանրապատումների ծրագիր` Մնջախաղի թատրոնում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Երևանի Մնջախաղի պետական թատրոնում կներկայացվի նոր մանրապատումների ծրագիր: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին թատրոնի տնօրինությունից, ծրագրում ընդգրկված է 5 մանրապատում` «Շախմատ» (Շուշան Սարգսյան, Մարգարիտա Առաքելյան, Իննա Հախնազարյան և Նաիրա Եդիգարյան), «Սալոմե» (Նունե Սուքիասյան), «Ճիչը»

(Լուսինե Գալստյան), «Կաղապարում» (Մերի Կիրակոսյան, Անահիտ Տեր-Սարգսյան) և «Աթոռը» (ՀՀ Վաստակավոր դերասան Յուրի Կոստանյան և Նաիրա Եդիգարյան):

Տնօրինության հաղորդմամբ` ներկայացումներից երեքը կցուցադրվեն առաջին անգամ, մինչդեռ «Կաղապարում»-ի պրեմիերան տեղի է ունեցել ՆՓԱԿ-ի «Մէկ քառակուսի մետր» փառատոնի շրջանակում, իսկ «Աթոռը» մեկական անգամ ներկայացվել է Շվեյցարիայում և Միացյալ Նահանգներում: Մանրապատումներում հանդես են գալիս ինչպես Մնջախաղի թատրոնի դերասաններ, այնպես էլ ավարտական կուրսի և թատրոնի ստուդիայի սաներ:

Նոր մանրապատումների ծրագիրը կընդգրկվի Մնջախաղի պետական թատրոնի խաղացանկում, ընդ որում` կավելանան ևս մի քանի մանրապատումներ և կձևավորվի երկու տարբեր ծրագիր, մեկը` ուրախ և լիրիկական, մյուսը` ողբերգական:

Ծրագիրը կմեկնարկի 18:50-ին և կավարտվի 20:05-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---