Շենգավիթում և Աջափնյակում որոշ փողոցներ կջրազրկվեն

Շենգավիթում և Աջափնյակում որոշ փողոցներ կջրազրկվեն

PanARMENIAN.Net - «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 20-ին Շենգավիթ վարչական շրջանում ժամը 9.00-22.00 կդադարեցվի Ներքին Շենգավիթ ու Նորագավիթ թաղամասերի, Շիրակի-Արշակունյաց փողոցների հատման վայրից մինչև Շիրակի-Արարատյան փողոցների հատման վայրի, Արշակունյաց պող. 80-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Աջափնյակ վարչական շրջանում ժամը 10.00-22.00 կդադարեցվի Հանրապետական հիվանդանոցի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, Մելքումով փողոցի, Դավիթաշեն գյուղի 5-րդ և 7-րդ փողոցների վերին հատվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---