Վարդան Օսկանյան. Խորհրդակցությունների այս ամբողջ ընթացքում օրակարգը հարստանում է

Վարդան Օսկանյան. Խորհրդակցությունների այս ամբողջ ընթացքում օրակարգը հարստանում է

PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների օրակարգի խնդիրներում ընդհանրությունները շատ են: Կուսակցությունների այսօրվա հանդիպումը և քաղաքական քննարկումը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը դրական է գնահատում: Նա տեղեկացրեց, որ կողմերը քննարկել են իերնց առաջարկները: «Խորհրդակցությունների այս ամբողջ ընթացքում օրակարգը հարստանում է: Քաղաքական ուժերն իրենց լրացուցիչ հարցերն են դնում: Եվ հնարավոր է դառնում ընդհանուր համակարգի շուրջ քաղաքական ուժերի համախմբումը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Վարդան Օսկանյանը:

Ավելացնենք, որ հանդիպմանը մասնակցել են «Ազատ դեմոկրատներ»-ից՝ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ու պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ԲՀԿ-ից՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու պատգամավոր Վարդան Օսկանյանը :

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---