Հարուցվել է քրեական գործ` Ուզբեկստանի քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրության համար

Հարուցվել է քրեական գործ` Ուզբեկստանի քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրության  համար

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից:

Կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը, Տալվորիկ համայնքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում իր մերձավորների հետ միասին 2007-2012թթ. ընթացքում իրականացրել է ձեռնարկատիրական, այն է` գյուղատնտեսական գործունեություն` առանց համապատասխան պետական գրանցման:

Աշխատանքների իրականացմանը ներգրավվել են շուրջ հարյուր օտարերկրյա, մասնավորապես` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ՀՀ տարածքում բնակվել եւ աշխատել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով:

Ապօրինի ձեռնարկատիրության և օտարերկրացիների կացության հետ կապված տուրքեր չվճարելու արդյունքում կազմակերպված խմբի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարարվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---