Ֆրանսիայում անցկացվել է միասեռ ամուսնությունների դեմ ուղղված բողոքի ակցիա

Ֆրանսիայում անցկացվել է միասեռ ամուսնությունների դեմ ուղղված բողոքի ակցիա

PanARMENIAN.Net - Ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվել միասեռ ամուսնություններն օրինականացնող և նման զույգերին երեխաների որդեգրության իրավունք շնորհող օրինագծի դեմ: Փարիզի, Լիոնի, Մարսելի և երկրի այլ քաղաքներում բողոքի ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ, հաղորդոմ է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նախորդ չորեքշաբթի Ֆրանսիայի նախարարների խորհուրդը հաստատել է միասեռ ամուսնությունների վերաբերյալ օրինագծի տեքստը. գալիք տարվա հունվարին փաստաթուղթը կներկայցվի խորհրդարանի հաստատմանը: Եթե այն ընդունվի, Ֆրանսիայի հոմոսեքսուալ զույգերը կկարողանան երեխաներ որդեգրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---