Կամբոջա կատարած այցի ժամանակ Օբաման կոչ է արել երկրի իշխանություններին պահպանել մարդու իրավունքները

Կամբոջա կատարած այցի ժամանակ Օբաման կոչ է արել երկրի իշխանություններին պահպանել մարդու իրավունքները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր` Կամբոջա կատարած այցի ժամանակ կոչ է արել երկրի վարչապետ Հուն Սենին արդար ընտրություններ անցկացնել և ազատել քաղբանտարկյալներին:

Ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը հաղորդել է, որ երկու երկրների առաջնորդների բանակցությունները լարված են ընթացել: Օբաման շեշտը դրել է Կամբոջայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վրա`qաղաքացիների իրավունքների խախտումը համարելով երկու երկրների հարաբերությունների բարելավման խոչընդոտ:

Օբաման Կամբոջա է ժամանել Բիրմա կատարած այցից հետո. վերջինս երկիր է, որն ավելի վաղ ոչ մի ամերիկյան նախագահ չի այցելել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---