Իսրայելը հերքել է պաղեստինցիների հետ հրադադարի վերաբերյալ համաձայնության գալու մասին լուրերը

Իսրայելը հերքել է պաղեստինցիների հետ հրադադարի վերաբերյալ համաձայնության գալու մասին լուրերը

PanARMENIAN.Net - Իսրայելը հերքել է պաղեստինյան խմբավորումների հետ հրադադարի վերաբերյալ համաձայնության գալու մասին լուրերը: Ըստ շրջանառվող լուրերի նման խնդրանքով նրանց առաջնորդին է դիմել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, երկուշաբթի օրը փոխանցում է Yedioth Ahronoth պարբերականի կայքը:

Այն մասին, որ Իսրայելի վարչապետը հրադադար է խնդրել, Կահիրեում հայտարարել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալեդ Մաշաալը: Ըստ նրա, հրադադարը հնարավոր կլինի, եթե Իսրայելն առաջինը դադարեցնի գրոհները Գազայի հատվածի վրա:

Իսրայելցի բարձրաստիճան քաղաքական գործիչը հայտարարել է, որ «հրադադարի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի մեկնաբանությունները ճիշտ են այնքանով, որքանով կնեսեթի վրա հարձակումը կամ F-15 կործանիչի ոչնչացումը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---