17 մայիսի 2005 - 11:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԵՂ Է ԳՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ
Ռուսաստանյան «Բաշկիրով եւ գործընկերներ» ընկերությունը 1500 ռուսաստանցիների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու համար, թե ո՞ր երկրներն են ռուսաստանցիները համարում «բարեկամ» եւ որը «Ռուսաստանի հանդեպ ոչ բարյացկամ տրամադրված», տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հարցվածների 36, 6 տոկոսը թիվ մեկ բարեկամ է անվանել Բելառուսը: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Գերմանիան` 19,6 եւ Ուկրաինան` 15, 8 տոկոս: Առաջին տասնյակում տեղ են գտել Ֆրանսիան` 11,3, Չինաստանը` 9,5, Մեծ Բրիտանիան` 7,5, ԱՄՆ` 7,3, Հայաստանը` 4,5, Իտալիան` 4,3 եւ Ղազախստանը` 3,5 տոկոս: Ի դեպ, ըստ հարցման արդյունքների, կան երկրներ, որոնք նշված են թե' առաջին եւ թե' երկրորդ ցուցակում: Հարցվածների կարծիքով, Ռուսաստանի հանդեպ «ոչ բարյացկամ» տրամադրված երկրների խմբում են գտնվում ԱՄՆ-ը` 33,6 տոկոս, Լատվիան` 19,5, Վրաստանը` 16,1 եւ Լիտվան` 14,9 տոկոս, Աֆղանստանը` 9,3, Էստոնիան եւ Իրաքը` 9, Ուկրաինան` 8, Իրանը եւ Չինաստանը` 5,5 տոկոս: Հարցվածների 14,1 տոկոսը համոզված է, որ Ռուսաստանն ընդհանրապես չունի բարեկամ, իսկ 6,5 տոկոսի կարծիքով` ընդհանրապես չունի թշնամի: