ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժմանն աջակցող հաքերները փորձում են կոտրել «երկաթե գմբեթը»

ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժմանն աջակցող հաքերները փորձում են կոտրել «երկաթե գմբեթը»

PanARMENIAN.Net - Գազայի ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժմանն աջակցող հաքերները փորձում են կոտրել իսրայելական զինվորական ընկերությունների, ՊՆ տեղեկատվական ծառայության և «երկաթե գմբեթ» համակարգերի կայքերը, հաղորդում է MIGnews-ը:

Ինչպես գործակալությունն է հաղորդում, միայն նախորդ գիշեր իսրայելական կայքերի վրա իրականացվել է միլիոնից ավել գրոհ: Հազարավոր կայքեր են կոտրվել:

Իսրայելի նախագահի կայքի վրա իրականացվել է 10 մլն գրոհ, ԱԳՆ կայքի` 7 մլն, իսկ վարչապետի կայքի` 3 մլն:

Իսրայելի դեմ կիբեր-բլիցը գլխավորող Anonymous խմբավորումը պնդում է, որ իրեն հաջողվել է կոտրել և ջնջել Երուսաղեմի Բանկի տվյալների բազան:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---