ՌԴ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

ՌԴ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Սերգեյ Լավրովը հանդիպում կանցկացնի Հիլարի Քլինթոնի հետ, որպեսզի քննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում` Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը:

Երեքշաբթի օրը Կամբոջայում Քլինթոնի հետ կայանալիք հանդիպմանը Լավրովը պահանջելու է «մերձավորարևելյան քառյակի»` ՌԴ, ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ, անհապաղ հանդիպում, հաղորդում է MIGnews-ը:

Հանդիպումը պետք է կայանար դեռևս սեպտեմբերի վերջին` Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, սակայն Վաշինգտոնն արգելափակեց այն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---