Իտալիան ճանաչել է սիրիական ընդդիմադիր կոալիցիան

Իտալիան ճանաչել է սիրիական ընդդիմադիր կոալիցիան

PanARMENIAN.Net - Իտալիան ճանաչում է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան` որպես սիրիացիների օրինական ներկայացուցիչ, հաղորդում է Ռոսբալթը:

«Մենք ճանաչում ենք կոալիցիան, որտեղ միասին ներկայացված են տարբեր ընդդիմադիր խմբեր` որպես սիրիացիների օրինական ներկայացուցիչներ»,- Al-Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է իտալական կառավարության ղեկավար Մարիո Մոնտին:

Ընդ որում, նա հավելել է, որ Հռոմը կխնդրի ԵՄ-ին կողմ արտահայտվել ապստամբներին զենք մատակարարելուն, ինչի մասին սիրիական ընդդիմությունը արդեն մեկ տարուց ավել խնդրում է:

Հիշեցնենք, որ Բաշար Ասադի դեմ պայքարող բոլոր ուժերի շահերը ներկայացնող Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան ստեղծվել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերի 11-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---