20 նոյեմբերի 2012 - 10:30 AMT
«Ժողովուրդ». Ինչպե՞ս է ստացվում, որ ՀԴՄ-ով մեքենա է շահում ֆինանսների փոխնախարարի եղբայրը

«Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի կրտսեր որդին` Հայկ Արամյանը, 2011-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀԴՄ կտրոններով շահել է Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա»,-գրում է «Ժողովուրդ»-ը:

Թերթը հիշեցնում է, որ նրա ավագ եղբայրը ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն է, եւ հետաքրքիր է, որ ՀԴՄ-ով ավտոմեքենա է շահել հենց ֆինանսների փոխնախարարի եղբայրը: