Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ կհեռանա «Լոս Անջելես Գելաքսի» ակումբից

Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ կհեռանա «Լոս Անջելես Գելաքսի» ակումբից

PanARMENIAN.Net - Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ կլքի «Լոս Անջելես Գելքսի» ակումբը: Ակումբի կազմում Բեքհեմը իր վերջին խաղը կանցկացնի դեկտեմբերի 1-ին, երբ «Լոս Անջելես Գելքսին» կխաղա «Հյուսթոն Դինամոյի» դեմ:

Անգլիացին հայտարարել է, որ առայժմ չի ծրագրում ավարտել իր պրոֆեսիոնալ կարյերան, սակայն չի ասել, թե որտեղ է խաղալու հետագայում:

Նրա խոսքով, ինքն ուրախ է, որ վերջերս ԱՄՆ-ում ֆուտբոլի տարածվածությունն աճել է: Բեքհեմն ընդգծել է, որ կարող է շարունակել MLS-ի հետ համագործակցությունն արդեն կարյերան ավարտելուց հետո, սակայն մանրամասներ չի պատմել:

Բեքհեմը «Գելեքսիի» կազմում հանդես է գալիս 2007-ից սկսած: Թիմի հետ նա 3 անգամ հասել է MLS-ի եզրափակիչ` հաղթելով միայն 2011-ին, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---