20 նոյեմբերի 2012 - 11:51 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» Facebook-ում հայտարարում է «Ամենաֆինանսական ստեղծագործություն» ակցիան

Նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 20-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Facebook սոցիալական ցանցում անցկացնում է լավագույն հեղինակային աշխատանքների մրցույթ` նվիրված բանկային և ֆինանսական ոլորտին: Մրցույթն անց է կացվում հետևյալ անվանակարգերում` լուսանկարչություն, գեղանկարչություն, պատկերազարդում, բանաստեղծություն, երաժշտական ստեղծագործություն, ծաղրաշար, կարճամետրաժ ֆիլմ, տեսանյութ և այլն:

Բոլոր ցանկացողները կարող են իրենց ստեղծագործությունները տեղադրել Facebook-ի «Areximbank-Gazprombank Group» խմբում, ինչպես նաև գնահատել այլ մասնակիցների մրցութային աշխատանքները: Յուրաքանչյուր անվանակարգում կընտրվի մեկական լավագույն ստեղծագործություն` ըստ Facebook -ում հավաքված Like-երի քանակի: Մրցույթի բոլոր մասնակիցներին կտրամադրվեն անվճար MasterCard Standard քարտեր, իսկ հաղթողները կպարգևատրվեն MasterCard Gold տեսակի հեղինակավոր միջազգային վճարային քարտերով:

Տրամադրված բոլոր քարտերն ունեն մինչև 20% զեղչ ստանալու հնարավորություն ավելի քան 200 սպասարկման կետերում և ընկերություններում (առևտրային կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաև հանգստի և զվարճանքների կենտրոններ)` ողջ Հայաստանի տարածքով: