20 նոյեմբերի 2012 - 13:46 AMT
Ալեքս Միսկիրտչյանը կանցկացնի իր տիտղոսի պարտադիր պաշտպանություն Անդրեաս Էվենսենի հետ մենամարտում

EBU վարկածով կիսաթեթև քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը կանցկացնի իր տիտղոսի պարտադիր պաշտպանություն պաշտոնական հավակնորդ Անդրեաս Էվենսի դեմ մենամարտում: Այդ մարզիկների հանդիպումը կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում, որը պլանավորված է փետրվարի 9-ին Դանիայում, հաղորդում է BoxingScene-ը:

Նշենք, որ բելգիահայ բռնցքամարտիկը EBU վարկածով տիտղոսի վերջին պաշտպանությունն անցկացրել է այս տարվա ապրիլին Ֆիլիպե Ֆրենոյի դեմ, որի նկատմամբ հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ: