20 նոյեմբերի 2012 - 14:02 AMT
ԵՄ-ն ճանաչել է Սիրիայի Ընդդիմության ազգային կոալիցիան որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ

Եվրամիության 27 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են Սիրիայի Ընդդիմության ազգային կոալիցիան ճանաչելու մասին, որը հռչակել է իրեն որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ: «ԵՄ-ն նրանց համարում է սիրիացի ժողովրդի սպասումների օրինական ներկայացուցիչ»,- ասվում է Սիրիայում իրավիճակի քննարկման արդյունքներով եզրակացությունում, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»:

Ֆրանսիան, որն ակտիվ հանդես է եկել Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու օգտին, ավելի վաղ հայտարարել էր ճանաչելու և Փարիզում կոալիցիայի դեսպանին հավատարմագրելու մտադրության մասին: