20 նոյեմբերի 2012 - 17:24 AMT
Սիրիացի գրոհայինները գնդակոծել են տեղեկատվության նախարարության շենքը

Սիրիացի գրոհայինները նոյեմբերի 20-ին գնդակոծել են ականանետներից տեղեկատվության նախարարության և «Ալ Բաաս» կուսակցական հրատարակչության շենքը Դամասկոսում:

Ականներից մեկի պայթյունի հետևանքով զգալի վնաս է հասցվել շենքի ճակատային մասին, տուժածներ չկան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը «Սուրիա» հեռուստաալիքի վրա հղումով:

Վերջին 48 ժամում Սիրիայի անվտանգության ուժերը անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկել քաղաքում: Մի շարք թաղամասերում «հատուկ ռեժիմ» է գործում:

Հալեպից 30 կմ հեռավորության վրա գրոհայինները հարձակվել են Շեյխ Սուլեյման ՀՕՊ կայանի վրա:

Ռաս էլ Այնում կատաղի մարտեր են գնում քուրդ կամավորականների ու ջիհադիստների միջև, որոնք ներթափանցել են Թուրքիայից: Մեկ օրում այնտեղ 29 մարդ է զոհվել: