Օդեսայում բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

Օդեսայում բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Օդեսայում բացվել է Հայ գրատպության 500-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված ցուցահանդեսը: Ինչպես հայտնել է Analitika.at.ua-ին Օդեսայի հայ համայնքի փոխնախագահ Մարգարիտա Թորոսյանը, ցուցահանդեսի ցուցատախտակները բաժանված էին երեք խմբի, որտեղ ներկայացված էին Երևանի Մատենադարանից, Երուսաղեմի հայկական գրապահոցներից ու Վենետիկի Սբ Ղազար կղուց բերված հին ձեռագրերը, ինչպես նաև հնատիպ գրքեր տարբեր գրադարաններից: Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել Օդեսայի հայ համայնքի «Կանանց միության» անդամների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները սկսվել են ապրիլի 6-ին Սիմֆերոպոլում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---