Շարմազանով. Անկարայի ռազմական և ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ20 նոյեմբերի 2012 - 18:35 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել»,- Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը, թե «Հայաստանը «օկուպանտ» երկիր է, որը խնդիրներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ», այսպես է արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Թուրքիայի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի և կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է: «Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը՝ նշեմ, որ Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների և ասորիների նկատմամբ: Թուրքիան է օկուպացրել ԵՄ անդամ Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը, որտեղ և զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը: Թուրքիան է զրոյացրել հարաբերությունների կարգավորումը հարևան երկրների հետ: Պաշտոնական Անկարայի ռազմական և ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ: Հետևությունը մեկն է. ծիծաղաշարժ դրության մեջ չընկնելու համար երբեմն ավելի շահեկան է լռել»,- ասված է ՀՀ ԱԺ փոխնախագահի տարածած հայտարարության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |