20 նոյեմբերի 2012 - 19:20 AMT
Սիրիայում 13 իսլամիստական խմբավորումներ որպես ընդդիմության առաջնորդ չեն ճանաչում Ազգային կոալիցիան

Սիրիայում կառավարական ուժերի դեմ զինված պայքար մղող 13 իսլամիստական խմբավորումներ ընդդիմության առաջնորդ չեն ճանաչում վերջերս ձևավորված Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան: Այս մասին հաղորդել է «Ուոլլ սթրիթ ջըրնըլ Յուրըփը»:

Վերոհիշյալ խմբավորումների թվում է «Ջեբհատ-ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորումը, որը կապված է «Ալ-Քաիդայի» ցանցի հետ, ընդգծում է պարբերականը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: