Եվպատորիայում հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցու 195-ամյակի կապակցությամբ խաչքար կտեղադրվի

Եվպատորիայում հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցու 195-ամյակի կապակցությամբ խաչքար կտեղադրվի

PanARMENIAN.Net - Առաջիկա նստաշրջանի ժամանակ Եվպատորիայի քաղաքային խորհուրդը մտադիր է դիտարկել հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցու 195-ամյակի կապակցությամբ խաչքարի տեղադրման հարցը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Քաղխորհրդի գործադիր կոմիտեի մամուլի ծառայության տվյալներով, հուշարձանը խաչ պատկերող քարե կոթող է լինելու:

Հուշարձանի տեղադրման էսքիզային առաջարկությունը համաձայնեցվել է Եվպատորիայի քաղաքաշինական-ճարտարապետական խորհրդի և Ղրիմի Հանրապետական խորհրդին կից մշակութային ժառանգության պահպանման խորհրդի գիտա-մեթոդաբանական նիստերի ժամանակ:

Հուշարձանի տեղադրումը տեղական բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---