ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկները ադրբեջանցի լրագրողների երևակայության արդյու՞նք

ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկները ադրբեջանցի լրագրողների երևակայության արդյու՞նք

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկությունները, որոնք իբրև թե առաջադրել են ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդները, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հորինվածքներ են: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը, փոխանցում է SalamNews-ը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) նոյեմբերի 23-ին կժամանեն Հայաստան: Ենթադրվում է, որ Երևանում նրանք հանդիպումներ կանցկացնեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Չի բացառվում, որ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում միջնորդներն այցելեն Լեռնային Ղարաբաղ:

Նոյեմբերի 26-ին միջնորդները կայցելեն Բաքու, որտեղ կհանդիպեն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին և երկրի նախագահ Իլհամ Ալիևին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են այդ հանդիպումների շրջանակում առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր մոտեցումներ:

Այցը կկայանա դեկտեմբերի 6-7 Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի նախաշեմին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---