20 նոյեմբերի 2012 - 20:47 AMT
Գագիկ Գինոսյան. «Կարին»-ի կայքով փորձելու ենք հետաքրքրություն առաջացնել նաև հայ մշակույթի նկատմամբ

Այսօր Երևանում տեղի ունեցավ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նորացված կայքի շնորհանդեսը։

Խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կայքը ստեղծվել է անցած տարի` խմբի Իսպանիա մեկնելուց առաջ, սակայն չի ծառայել իր նպատակին:

Այն բաղկացած է երկու խոշոր բաժիններից: Մեկը նվիրված է «Կարին»-ին, մյուս բաժինը` հայ մշակույթին:

Առաջին բաժնում ներկայացվելու է «Կարին»-ի առաքելությունը, «Հայ ասպետ» հիմնադրամի կողմից ֆինանսավորված DVD-ի ուսուցողական նյութերը: Կայքի երկրորդ բաժնում տեղադրվելու են հայ մշակույթի վերաբերյալ գիտական, ճանաչողական նյութեր:

«Փորձելու ենք ոչ միայն «Կարին»-ով սահմանափակվել, այլ նաև փորձելու ենք մեծ հետաքրքրություն առաջացնել մեր մշակույթի նկատմամբ, դեպի ազգային ավանդույթներին վերադառնալու նպատակով»,-ասաց նա:

Կայքում կան քիչ թվով անգլերեն նյութեր, սակայն, Գինոսյանի փոխանցմամբ, այն անընդհատ կհամալրվի և կդառնա եռալեզու:

Մինչ կայքը շնորհանդեսը տեղի ունեցավ փոքրիկ համերգ:

Այն, հավանաբար, կգործակցվի այսօր: