20 նոյեմբերի 2012 - 20:48 AMT
Տարոն Մարգարյան. Անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը Հայաստանը ճանաչելի դարձնելու գործում

ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը.

«Ցավով տեղեկացա հայ երգարվեստի երախտավոր, մեծատաղանդ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին։

Անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը ոչ միայն հայ երգարվեստում, այլև հայ երգի տարածման, այն աշխարհին ներկայացնելու ու նաև դրանով հային ու Հայաստանը ճանաչելի դարձնելու գործում: Մեծ է նաև նրա ներդրումը մատաղ սերնդի, ժողովրդական երգի երիտասարդ կատարողների կրթության ու մշակութային դաստիարակության գործում: Հայ մշակույթը մեծ կորուստ կրեց:

Խոր վշտով ցավակցում եմ տաղանդաշատ երգչուհու ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»: