Ալիս Նավասարգյանը պարգևատրվել է «Արշիլ Գորկի» մեդալով

Ալիս Նավասարգյանը պարգևատրվել է «Արշիլ Գորկի» մեդալով

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ամերիկահայ գրող, մշակութաբան Ալիս Նավասարգյանի «Անմահներ. նկարազարդ մի ժողովածու՝ Հայաստանի, հայերի և իրանահայերի մասին» խորագրով գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գրական աշխարհի ներկայացուցիչներ: Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը, «Անմահներ. նկարազարդ մի ժողովածու՝ Հայաստանի, հայերի և իրանահայերի մասին» գրքում ներկայացված է հայ ժողովրդի դարավոր պատմությունը՝ արվեստը, ծեսերը, հեքիաթները, լեգենդներն ու հավատալիքները, նշանավոր պատմական հերոսներն ու գործիչները:

Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հեղինակին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

Իրանի Թավրիզ քաղաքում ծնված Ա.Նավասարգյանի ընտանիքում մշտապես իշխել են հայկական ավանդույթներն ու մշակույթը, ինչը նշանակալի դերակատարություն է ունեցել նրա հետագա գործունեության ընտրության հարցում: Ալիսը երաժշտություն և մշակույթի պատմություն է ուսանել Թավրիզում, Սպահանի Համալսարանում ստացել Հայագիտության և պատմության բակալավրի աստիճան, հհրատարակել է «Իրան-Հայաստան. Ոսկի կամուրջներ», «Բեմին նվիրված հայուհիներ» գրքերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---