Մալիում բախումներ են տեղի ունեցել իսլամիստների և տուարեգների միջև

Մալիում բախումներ են տեղի ունեցել իսլամիստների և տուարեգների միջև

PanARMENIAN.Net - Մալիի իշխանությունները հայտարարում են երկրի հյուսիսում իսլամիստների և տուարեգների բախումների արդյունքում տասնյակ սպանվածների մասին:

Հակամարտությունը տեղի է ունեցել Գաո նահանգի Մենական քաղաքի շրջանում: Ինչպես հաղորդել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը, տուարեգների կողմից ղեկավարվող քաղաքը գրոհի է ենթարկվել իսլամիստների ուժերի կողմից:

Ներկայումս Մալիի հյուսիսը ղեկավարվում է իսլամիստական խմբավորումների և տուարեգների կողմից, փոխանցում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---