Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը. Սեյրան Օհանյանը գիրք է հեղինակել բանակի պատմության մասին

Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը. Սեյրան Օհանյանը գիրք է հեղինակել բանակի պատմության մասին

PanARMENIAN.Net - «20-ամյա հերոսական ճանապարհի հուշերով, ազգային հպարտության զգացմամբ, գալիք հաղթանակների հանդեպ անխախտ հավատով և հույսով, որ հայոց բանակի 20-ամյա տարեգրությունը ոգեշնչման աղբյուր կդառնա բազմաթիվ հայրենասեր սերունդների համար». պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գրությունն է իր հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքի առաջին էջում: Նախարարի խոսքով գիրքը մեր բանակի մասին է, հետևաբար` մեր ժողովրդի:

«Իմ գործունեության ընթացքում ես մշտապես օգտվել եմ գրիչից: Զինվորականը պիտի շտաբային կուլտուրա ունենա` գրիչն ու թուղթը ձեռքին պիտի լինեն: Հրամանատարի համար խոսքի կուլտուրան է կարևոր: Գրքում վերագնահատելով և վերարժևորելով մեր անցած ճանապարհը, սահուն անցում եմ կատարել պատմությունից մեր օրեր և ապագա»,-ասաց նախարարը: Գրքի շնորհանդեսին ներկա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով` գիրքն ամբողջական է` ականատեսի, հրամանատարի դիտարկումներով: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով էլ գիրքը պետք կգա հատկապես ուսանողներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---