21 նոյեմբերի 2012 - 10:01 AMT
Վայոց ձորում մերկասառույցի պատճառով դժվարացել է երթևեկությունը

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 04.59-ին, ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով չի կարողանում շարունակել ընթացքը: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ ԱԻՆ աշխատակիցները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզի տարածքում:

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: