21 նոյեմբերի 2012 - 11:06 AMT
Ֆուջեյրա օփեն. Զավեն Անդրիասյանը հաղթանակ է տարել Սվայանգսու Սատյապրահյանի նկատմամբ

Ֆուջեյրայում շախմատի միջազգային օփեն առաջնությունում հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Հնդկաստանի ներկայացուցիչ Սվայանգսու Սատյապրահյանի նկատմամբ:

Հայ շախմատիստը հավաքել է 5 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Նա առաջատար Սերգեյ Ֆեոդորչուկին զիջում է 1 միավորով:

Տիգրան Պետրոսյանը պարտություն է կրել Հադիր Հուսեյնովից (Ադրբեջան):

Հաջորդ տուրում Անդրիասյանը կհանդիպի Հնդկաստանը ներկայացնող մեկ այլ շախմատիստի` Աբհիջետ Գուպտայի հետ, իսկ Պետրոսյանը` Սալեհ Սալեմիի (ԱՄԷ):

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին: