21 նոյեմբերի 2012 - 13:22 AMT
Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-23-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում կքննարկվեն հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության հետ կապված հարցեր: Ակնկալվում է, որ ՀԱՊԿ անդամ-պետությունների խորհրդարանների ղեկավարներն ու անվտանգության խորհուրդների քարտուղարները հայտարարության կընդունեն:

Նախատեսված է նաև ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձին ձևաչափով նիստ, որի ընթացքում կքննարկվեն դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև Կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր: