21 նոյեմբերի 2012 - 15:41 AMT
Առնվազն 10 մարդ է տուժել ավտոբուսի պայթյունից Թել Ավիվում

Առնվազն 10 մարդ է վիրավորվել ավտոբուսի պայթյունից Թել Ավիվում, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը շտապ օգնության ներկայացուցիչը:

Ոստիկանությունն իր հերթին հայտնում է 15 տուժածների մասին: Երեք տուժածների վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

«Պատահարի հիմնական վարկածը ահաբեկչությունն է»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, որ քաղաքի ողջ տարածքում անվտանգության խստացված միջոցներ են կիրառվում:

Ավտոբուսը պայթել է իսրայելյան բանակի գլխավոր շտաբի մոտ:

Պայթյունը Թել Ավիվում կարող է բարդացնել հրադադարի մասին բանակցությունները, որոնք ընթանում են Եգիպտոսի միջնորդությամբ: