21 նոյեմբերի 2012 - 15:34 AMT
ԱԺ արտահերթ նիստի համար քվորում ապահովելու երեք ժամերն ավարտվեցին. Նիստը չկայացավ

ԱԺ արտահերթ նիստի համար քվորում ապահովելու երեք ժամերն ավարտվեցին: Գրանցվեց 46 պատգամավոր և արտահերթ նիստը չկայացավ:

Նշենք, որ ԱԺ շենքի դիմաց, մոտ 50 մարդ է հավաքվել՝ արձագանքելով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի երեկվա կոչին: Լևոն Զուրաբյանը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու խնդրով մտահոգ քաղաքացիներին հրավիրել էր ԱԺ: Նշենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: