Թուրքիայում Իլհամ Ալիևին չեն սիրում՝ այդ մարդը սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության համար21 նոյեմբերի 2012 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Սկզբունքորեն, վաղուց է հայտնի, որ ադրբեջանա-թուրքական «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» գաղափարը նշանակություն ունի միայն Ադրբեջանի համար, որը «ավագ եղբայր» Թուրքիայի կարիքն ունի: Չնայած թուրք պաշտոնյաների հավաստիացումներին, բուն թուրքական հանրությունը եղբայրաբար չի վերաբերվում ադրբեջանական հանրությանը: Թուրքիայում ադրբեջանցիներին «վերևից» են նայում և հազիվ թե հանուն նրանց ինչ-որ զոհողությունների գնան: Սա հիանալի հաստատում է այն արձագանքը, որը ստացան Ադրբեջանի նախագահի ցինիկ հայտարարությունները Հայաստանի մասին: Մասնավորապես, նա հայտարարել էր, թե պարզվում է, «Հայաստանը որպես երկիր ոչ մի նշանակություն չունի: Փաստացի դա գաղութ է, ֆորպոստ, որը ղեկավարվում է արտերկրից և հին ադրբեջանական հողերում ստեղծված արհեստական տարածք է»: Ավելին, Ալիևն ասել է, թե «Ադրբեջանը գնալով հզորանում և ամրանում է, իսկ Հայաստանը գնալով թուլանում է ու անկում է ապրում»: «Մենք առաջիկայում ևս ջանքեր կգործադրենք Հայաստանի մեկուսացման ուղղությամբ»,-խոստացել է ադրբեջանցի նախագահն իր ենթականերին: Թուրք ընթերցողները միանգամայն անսպասելի կերպով են արձագանքել Հայաստանի մասին Իլհամ Ալիևի խոսքերին: Մասնավորապես, իր մեկնաբանություններում ընթերցողներից մեկը գրել է.«Այս հայտարարությունը վայել չէ պետական գործչին: Նրա հայրը խելացի մարդ էր, սակայն որդին չի ժառանգել նրա նրբանկատությունն ու դիվանագիտական հմտությունները: Եվ նա իր հետևից է քաշում Թուրքիային»: «Այդ մարդը սպառնալիք է խաղաղությանը տարածաշրջանում: Մի մոռացեք, որ նա է պատասխանատւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողման համար»,-գրում է մեկ այլ ընթերցող Թուրքիայից: «Ադրբեջանում նավթի արդյունահանման նվազման պայմաններում հիստերիան Ալիևի համար իշխանությունը պահպանելու միակ միջոցն է: Վերլուծաբանների մեծ մասը գտնում է, որ նավթի արդյունահանումն Ադրբեջանում գնալով նվազելու է: Այո, նավթը շատ փող բերեց Ադրբեջանին, սակայն բնակչության մեծ մասը աղքատության մեջ է ապրում: Ես չեմ ասում թե Հայաստանը դրախտավայր է, սակայն շարքային ադրբեջանցիները նույն խնդիրներն ունեն, ինչ հայերը»,-ասվում է մեկ այլ թուրք ընթերցողի մեկնաբանության մեջ»: Հայաստանում Ալիևի ելույթը համեմատել են 1930-40թթ. Ադոլֆ Հիտլերի ելույթների հետ: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ալիևին անվանել է «բռնապետական պետության բռնապետ առաջնորդ»: «Իր ցինիկ հայտարարություններով Ալիևը ցույց է տալիս, որ 21-րդ դարում դեռ մնացել են ֆաշիզմի կողմնակիցներ, և որ այդ գաղափարախոսությունը զարգանում է նրա նման առաջնորդների շնորհիվ»,-ասել է նա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |