21 նոյեմբերի 2012 - 17:03 AMT
Հատուկ ադրբեջանցի բռնցքամարտիկների համար չարտերային չվերթ կկազմակերպվի դեպի Երևան

Ադրբեջանցի բռնցքամարտիկները Երևան կժամանեն Թբիլիսիից չարտերային չվերթով՝ բռնցքամարտի երիտասարդական ԱԱ մասնակցելու նպատակով: Այդ մասին ExtraTime.az-ին է հայտնել Ադրբեջանի բռնցքամարտի առաջին փոխնախագահ Աղաջան Աբիևը:

Նոյեմբերի 26-ին Երևանում մեկնարկող բռնցքմարտի աշխարհի առաջնությանը Ադրբեջանը կներկայացնեն Տուրալ Ահմեդովը (52կգ ք/կ), Նասրեդդին Մամեդովը (56կգ ք/կ), Փարվիզ Բաղիրովը (64կգ ք/կ), Սաղի Սալեհին (69կգ ք/կ), Օրհան Մաիլլին (75կգ ք/կ) և Ռաուֆ Ռագիմովը (81կգ ք/կ), Ռահիլ Մամեդլին (81կգ):

«Հայկական կողմը երաշխավորել մեր պատվիրակության անվտանգությունը, կարծում եմ, նրանց շահերից ևս բխում է, որ ադրբեջանցիների հանդեպ սադրանքներ չլինեն,-ասել է Աղաջան Աբիևը:- Ի դեպ, այժմ չկա ուղիղ չվերթ Թբիլիսիից Երևան, ուստի հայկական կողմն առաջարկեց տրանսպորտով հասնել Երևան: Սակայն, մենք չենք ցանկանում, որ մեր տղաները ողջ Հայաստանը հատեն, ուստի որոշել ենք չարտերային չվերթ կազմակերպել Թբիլիսիից Երևան: Նույն ճանապարհով էլ ադրբեջանցի բռնցքամարտիկները կվերադառնան Հայաստանից»: