21 նոյեմբերի 2012 - 17:04 AMT
Մ.Պոպովիչ. Հայերի ակտիվությունն ուկրաինական հանրային կյանքի բոլոր ոլորտներում ողջունելի է

Ուկրաինայի հայ համայնքն ակտիվորեն է մասնակցում հանրային կյանքի բոլոր ոլորտներին և այդ ակտիվությունը չի կարելի չողջունել, Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է հայտնի ուկրաինացի գիտնական, Ուկրաինայի Ազգային ակադեմիայի ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը:

«Ուրախալի է, որ համայնքի գրեթե բոլոր միջոցառումներն ուղղված են ուկրաինացի և հայ ժողովրդների մերձեցմանը»,-ասել է նա:

Մեկնաբանելով հայ համայնքի ներկայացուցիչների քանակի ավելացումը խորհրդարանում, գիտնականը նշել է, որ Գերագույն ռադայում միշտ եղել են հայազգի պատգամավորներ, իսկ նրանց քանակի ավելացումը միայն հաստատում է համայնքի ակտիվությունը: