21 նոյեմբերի 2012 - 17:06 AMT
Օրինախախտ ոստիկանների մասին Youtube-ում տարածված տեսանյութի հետքերով

Ճանապարհային ոստիկանության պետը ծառայողական քննություն է նշանակել այսօր Youtube-ի օգտատերերից մեկի տեղադրած տեսանյութի առնչությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Youtube-ում տեղադրված տեսանյութի հեղինակը Դանիել Իոանիսյանն է: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ճանապարհային ոստիկանության մեքենան խախտում ճանապարհային երթևեկության կանոնները: